Հունգարիայում խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը հայտնել է, որ իր երդմնակալությունը կարող է տեղի ունենալ մայիսի 9-ին կամ 10-ին Կոշուտ Լայոշի հրապարակում անցկացվելիք մասշտաբային միջոցառման ժամնաակ, տեղեկացրել է Index-ը։
Նրա խոսքով՝ քննարկվում է արարողությունը հանգստյան օրերին անցկացնելու հնարավորությունը` քաղաքացիների հնարավորինս լայն մասնակցությունն ապահովելու համար: Միջոցառման վերջնական ամսաթիվը կորոշվի ավելի ուշ։
Մադյարը նաեւ նշել է, որ կուսակցությունը պնդում է որքան հնարավոր է արագ վարչապետ ընտրել՝ նոր կառավարության արագ ձեւավորման համար: Պարբերականի տվյալներով՝ Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը ավելի վաղ Մադյարին հանձնարարել էր խորհրդարանական ընտրություններից հետո կառավարություն ձեւավորել։
Տեղեկացվել է, որ նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա մայիսի սկզբին։





























