«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում հայկական դրամը շարունակում է թուլանալ մյուս արժույթների նկատմամբ: Ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր` փետրվարի 22-ին կազմել է 389.89 դրամ` երեկվա համեմատ բարձրանալով 0.1%-ով կամ 0.39 կետով:

Ընդ որում` բորսայում առեւտրային նստաշրջանը սկսել է 1դոլար/390 դրամ փոխարժեքով, սակայն այնուհետ դոլարը փոքր-ինչ նահանջել է: Առեւտրային նստաշրջանը փակվել է 1դոլար/389.50 դրամ փոխարժեքով, ինչը նախանշան է այն բանի, որ դոլարը վաղը նույնպես կարող է թուլանալ:

Ընդհանուր առմամբ, բորսայում այսօր վաճառվել է 3.5 մլն դոլար:

Նշենք, որ բորսայում դոլարի թանկացումը կանխիկ արտարժույթի շուկայում էական փոփոխություն չի առաջացրել: Շատ քիչ թվով փոխանակման կետեր դոլարի առքի փոխարժեքը բարձրացրել են 1դոլար/389 դրամ, իսկ դոլար ազատորեն կարելի է ճարել նաեւ 1դոլար/390 դրամ փոխարժեքով: