ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, տարեկան ծրագրի հիման վրա, Արագածոտնի մարզի Ափնա գյուղ, 2-րդ փողոց, 30/8 հասցեում գործող բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԼԵՎՈՒՇԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։

Տեսչական մարմնից NEWS.am–ին հայտնում են, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող բենզինի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և գազալցակայանը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։