ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գերմանական Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն չի լքի Հյուսիսատլանտյան դաշինքը։
«Ես նախադրյալներ չեմ տեսնում այն մասին, որ ԱՄՆ-ն դուրս կգա ՆԱՏՕ-ից»,- ասել է Ռյուտեն։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ «առավել հզոր ՆԱՏՕ-ի համար՝ առավել հզոր Եվրոպա է անհրաժեշտ»։
«Նախագահ Թրամփը հստակորեն հիասթափված է ՆԱՏՕ-ի որոշ անդամներից, և ես հասկանում եմ նրա հիասթափությունը»,- հավելել է Ռյուտեն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել էր դաշինքի անդամ երկրներին՝ Իրանի դեմ իր ռազմական արշավին միանալուց հրաժարվելու համար։ Թրամփը ՆԱՏՕ-ն անվանել է «թղթե վագր»։





























