Կառավարության ծրագրի կատարողականի հաշվետվությունը հակասում է Կառավարության 2021–2026 թվականների ծրագրին։ Այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցների ժամանակ ապրիլի 18-ին հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Այս իշխանությունները Արցախի ինքնորոշման, հետագայում նաև դեօկուպացիայի կողմնակիցներ էին, բայց արել են ուղիղ հակառակը։ Այս իշխանությունները խաղաղության օրակարգով եկան իշխանության, բայց կատարեցին ուղիղ հակառակը՝ նրանք ուղղակի տապալեցին բանակցային գործընթացը, երկիրը ներքաշվեց պատերազմի մեջ և պատերազմի ընթացքում մենք ունեցանք պարտություններ։», - պարզաբանել է Օհանյանը։

Ինչպես նշել է պատգամավորը, Ադրբեջանի հաջողությունները հիմք են դարձել բանակցային գործընթացում Բաքվի ներկայիս առավելությունների համար։

«Ոչինչ չարվեց Արցախի շրջափակումն ու հայաթափումը կանխելու համար», - ընդգծել է պատգամավորը։