Առաջիկա խորհրդարանական ընտրություններում անհրաժեշտ է կանխել իշխանության վերարտադրությունը։ Այս մասին ապրիլի 18-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Սրա դեմը պետք է առնեն՝ թույլ չտալով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2026 թվականին նորից վերարտադրվի և մեր երկիրը տանի շարունակական անկման։ Սա նաև ազգային արժանապատվության վերականգնման խնդիր է», - նշել է Օհանյանը։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ մեղադրյալի և մեղադրողի դերերը փոխվել են։ Այսպես, այսօր Հայաստանը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում, ընդ որում՝ առանց որևէ պաշտպանության։
«Մենք հրաժարվել ենք մեր բոլոր պահանջներից, մեր շահերից բխող բոլոր գործողություններից», - խորհուրդ է տվել պատգամավորը։





























