Հռոմի պապ Լեւոն XIV-ը շաբաթ օրը հայտնել է, որ ափսոսում է, որ իր հայտարարությունները մեկնաբանվել են որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված քննադատության պատասխան՝ հավաստիացնելով, որ հետաքրքրված չէ ԱՄՆ առաջնորդի հետ բանավեճով, տեղեկացրել է AFP-ն։

Նման հայտարարության օրինակ կարող է ծառայել ելույթը «բռնապետների կույտի մասին, որոնք թալանել են աշխարհը», որով նա հանդես է եկել Կամերունում, Աֆրիկայում իր շրջագայության երկրորդ փուլի ընթացքում, պատմել է պապը լրագրողներին Անգոլա կատարած ուղեւորության ժամանակ։

Ինչպես տեղեկացրել է գործակալությունը, այս հայտարարությունը գրվել է Թրամփի այն հայտարարությունից դեռ շատ առաջ, որ ինքը «Հռոմի պապի մեծ երկրպագու չէ»։

«Եվ այնուամենայնիվ, դա այնպես է ընկալվել, ասես ես փորձում եմ նոր բանավեճ սկսել նախագահի հետ, որն ինձ բոլորովին չի հետաքրքրում»,- ասել է հովվապետը։