Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ զինվորականները «միջոցներ կձեռնարկեն», եթե Լիբանանի կառավարությունը «չկատարի իր պարտավորությունները» հրադադարի վերաբերյալ, հայտնում է Al Jazeera-ն։

«Լիբանանում ցանկացած շենք կամ ճանապարհ, որտեղ կարող են պայթուցիկ սարքեր հայտնաբերվել, պետք է ոչնչացվի՝ մեր զինվորների պաշտպանության համար»,- հավելել է Կացը։

Հինգշաբթի երեկոյան Լիբանանում ուժի մեջ է մտել 10-օրյա զինադադարը։ Ըստ համաձայնագրի, Լիբանանը պարտավորվել է «նշանակալի քայլեր» ձեռնարկել՝ կանխելու «Հեզբոլլահ» շարժման և այլ «ոչ պետական զինված խմբավորումների» հարձակումները, գործողությունները և թշնամական գործունեությունն իսրայելական օբյեկտների դեմ։

Սակայն Իսրայելի վերսկսված հարձակումները և Գազայում «դեղին գծին» նմանվող ռազմական սահմանի ստեղծումը կասկածի տակ են դնում այս համաձայնագիրը։