Միացյալ Նահանգները ճգնաժամային իրավիճակի առջև է կանգնած, որը կապված է երկու միջուկային տերությունների՝ Ռուսաստանին և Չինաստանին միաժամանակ զսպելու անհրաժեշտության հետ։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի միջուկային զսպման և քիմիական ու կենսաբանական պաշտպանության քաղաքականության ու ծրագրերի հարցերով օգնական Ռոբերտ Քադլեքը Սենատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ։
Նա հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ երկիրը բախվում է երկու համեմատելի ներուժ ունեցող միջուկային տերությունների, ինչպես նաև աճող կարողություններ ունեցող տարածաշրջանային խաղացողների միաժամանակ զսպելու մարտահրավերի հետ։ Նա ընդգծել է, որ սա ապագայի ենթադրական սպառնալիք չէ, այլ ներկայիս ճգնաժամ։
Քադլեքը նաև նշել է, որ աշխարհը մտել է նոր, ավելի վտանգավոր դարաշրջան։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ դաշինքի միջուկային զսպման հուսալիությունն ու արդյունավետությունը ամրապնդելու ուղիներ գտնելու համար։





























