Իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) զինվորը, որը Լիբանանի հարավում կոտրել էր Հիսուսի արձանը, կհեռացվի մարտական ծառայությունից և կդատապարտվի 30-օրյա զինվորական կալանքի. դրա մասին ասված է բանակի նոր հայտարարության մեջ։ Ըստ ՑԱԽԱԼ-ի տվյալների՝ վանդալիզմի ակտը լուսանկարած զինվորը նույնպես նմանատիպ պատիժ կկրի։
Բանակը «խորին ափսոսանք» է հայտնել քրիստոնեական խորհրդանիշի պղծման կապակցությամբ և հայտարարել է, որ իր գործողությունները Լիբանանում «ուղղված են բացառապես «Հըզբոլլահի» և այլ խմբավորումների դեմ», որոնց նա համարում է «բնույթով ահաբեկչական», այլ ոչ թե ընդդեմ Լիբանանի քաղաքացիական բնակչության։





























