Ընդհանուր կարծիքն այն է, որ երբ մենք քննարկում էինք Վրաստանի ընդդիմության դեմ գործողություններ կատարողների դեմ պատժամիջոցները, 26 երկիր աջակցեց մեզ, և միայն մեկը դեմ արտահայտվեց դրանց։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը։
«Այս հարցերի շուրջ շատ լավ քննարկում է եղել։ Վերջին հաշվով, մենք պետք է ավելի շատ համագործակցենք վրաց ժողովրդի հետ, այդ թվում՝ Թբիլիսիից դուրս, որպեսզի նրանց ցույց տանք, որ Եվրամիությունը գոյություն ունի, և որ մենք իսկապես բարի մտադրություններ և բարի կամք ունենք։
Բայց միևնույն ժամանակ, մենք պետք է հստակ ազդանշաններ ուղարկենք Վրաստանի կառավարությանը, որ նրանց ընտրած ուղղությունը չի համապատասխանում Եվրոպայի կողմից ներկայացված արժեքներին։ Մենք կվերադառնանք պատժամիջոցների հարցին, երբ նոր կառավարությունները հավաքվեն բանակցությունների սեղանի շուրջ», - նշել է նա։





























