Ապարան-Ալագյազ ճանապարհի 6-րդ կմ-ին, փետրվարի 22-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ԳԱԶ-24»-ի ուղեւորը, «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: