Իրաքի մայրաքաղաք Բաղդադում` Քարրադա թաղամասի մոտ եւս երեք պայթյուն է որոտացել: Ընդհանուր առմամբ, զոհվել է 32 մարդ:

Նշենք, որ ավելի վաղ նույն թաղամասում պայթել էր ականապատված մի մեքենա: Ճշտված տվյալներով, զոհվել էին 9 մարդ, վիրավորվել 24 մարդ: Վնասվել են շենքեր եւ ավտոմեքենաներ:

Դրան հաջորդել էին եւս չորս պայթյուններ մայրաքաղաքի այլ շրջաններում, հաղորդւոմ է «ՌԻԱ Նովոստին»: Ենթադրվում է, որ ահաբեկչությունների թիրախը եղել են ոստիկանները:

Ահաբեկիչները նաեւ հարձակումներ են իրականացրել Դիյալա եւ Սալահ-էդ-դին նահանգներում: