Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, փետրվարի 22-ին, բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի, ով 2011 թ. հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդը ներկայացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Նույն օրը, ոստիկանության ծառայողները Սոչի-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել Կապան քաղաքի 31-ամյա մի բնակչի: Նա 2011 թ. ապրիլի 30-ից հետախուզվում էր խարդախության եւ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքներով: