Փետրվարի 22-ին Տալլինի օդանավակայանում էստոնական հետախուզության անցկացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են Անվտանգության ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Ալեքսեյ Դրեսենը եւ նրա կինը, որոնք մտադիր են եղել Մոսկվա թռչել: Նա կասկածվում է հայրենիքի դավաճանության մեջ, իսկ կինը` համագործակցելու:
Անվտանգության ոստիկանության տնօրեն Ռայվո Աեգը, Պետական գլխավոր դատախազ Նորման Աասը եւ դատախազության բարձրաստիճան քննիչ Հեյլի Սեպը ձերբակալությունից մի քանի ժամ անց մամուլի ասուլիս են անցկացրել, որի ժամանակ հայտնել են, որ Ալեքսեյ Դրեսենին արդեն մեղադրանք է ներկայացվել:
Ըստ Անվտանգության ոստիկանության տվյալների` Ալեքսեյ Դրեսենը մի քանի տարի շարունակ օտար պետությանն է հաղորդել պետական գաղտնիքները: Լրտեսի փոստատարն է եղել կինը` Վիկտորյան, որը պետք է Մոսկվա մեկներ` իր մոտ ունենալով պետական գաղտնիքներով լեցուն ինչ-որ կրիչ: Ըստ դատախազության հավաստիացման` ձերբակալությունից հետո իրենց մոտ հայտնվել է անհերքելի իրեղեն ապացույց:
էստոնիայի հետախուզության գլխավոր հետախույզը կարծում է, որ Ալեքսեյ Դրեսենի հետ աշխատել է ԱԴԾ-ի ներքին անվտանգության ստորաբաժանումը, որը մասնագիտանում է արեւմտյան լրտեսների հայտնաբերման մեջ: Դատախազները եւ հետախույզները վստահ են, որ պետական դավաճանության գլխավոր պատճառ է եղել բացառապես շահամոլությունը, գրում է «Նովի ռեգիոնը»:
Ըստ էստոնական օրենսդրության` հայրենիքի դավաճանության համար նախատեսվում է 6-ից 20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն:




























