Ուկրաինացի մանկապիղծ մարզիչը, ում մեռած էին գտել ԱՄՆ բանտերից մեկի խցում, ինքնասպանություն է գործել: Նման եզրահանգման են եկել դատական բժիշկները: Նրանք նշել են, որ Պրավիլովը կախվել է:
Նշենք, որ հոկեյի 49-ամյա մարզչին մեռած էին գտել փետրվարի 10-ին, Ֆիլադելֆիայի բանտում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իվան Պրավիլովին հունվարի վերջին մեղադրանքներ էին առաջադրել 14-ամյա ուկրաինացի դեռահասի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Տղան սովորում էր Ֆիլադելֆիայի հոկեյի դպրոցում:
Միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 3-ին, երբ Պրավիլովը պարապմունքներից հետո իր տուն էր կանչել երկու 14-ամյա դեռահասների:
Երբ մարզիչն իմացել էր, որ տուժածը իր դեմ բողոք է ներկայացրել, հարվածել էր վզին եւ սպառնացել սպանել: Նա հրաժարվել էր ընդունել իր մեղքը:




























