Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մոնիտորինգ է կայանալու: Այդ մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Դիտարկումը կայանալու է փետրվարի 24-ին Ակնի (Աղդամի) ուղղությամբ:
Ղարաբաղյան կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), Մարիուս Պուոձիունասը (Լիտվա) եւ Ուիլյամ Փրայորը (Մեծ Բրիտանիա), նաեւ ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչները:
Ադրբեջանական կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի կոորդինատոր Պիթեր Կին եւ դաշտային օգնական Անթալ Հերդիչը (Հունգարիա):




























