Թուրքական դատախազությունը հրաժարվել է հետաքննություն սկսել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ  2010-ի դեկտեմբերի 4-ին բողոքի դուրս եկած ուսանողներին ծեծած ոստիկանների դեմ։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի դատախազությունն ավարտել է Ստամբուլի փաստաբանների պալատի կողմից ներկայացված հայցի ուսումնասիրությունն ընդդեմ ուսանողների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառած ոստիկանների եւ եկել եզրակացության, որ ոստիկանները հանցանք չեն գործել։

Փաստաբանների պալատը բողոքարկել է դատախազության որոշումը՝ պահանջելով, որ ուսումնասիրվի հիշյալ օրը արված տեսագրությունները։

Նշվում է, որ Էրդողանի դեմ բողոքի դուրս եկած ուսանողների դեմ կիրառել են արցունքաբեր գազ եւ ծեծել մահակներով։ Ոստիկանների ծեծի հետեւանքով  մի հղի ուսանողուհի կորցրել էր երեխային։ «Ես ոստիկաններին ասում էի, որ չհարվածեն, քանի որ հղի եմ, բայց չէին լսում եւ մահակներով հարվածում էին»,-ասել էր դեռեւս չծնված երեխային կորցրած ուսանողը։