25-ամյա ռադիոլրագրող Սամիդ Հան Բահադարզաին հայտնաբերվել է գլխատված Աֆղանստանի Փաքթիքա նահանգում:
Ըստ տեղական իշխանությունների հաղորդման` երկու օր առաջ երիտասարդին զանգահարել է անհայտ անձ եւ հանդիպում նշանակել: Մի քանի ժամ անց գլխատված մարմինը հայտնաբերվել է Ուրգուն քաղաքի նրա տնից ոչ հեռու:
Թալիբների ներկայացուցիչը հայտարարել է, որ տվյալ սպանությանն իրենք մասնակից չեն, հայտնում է «Ռոսբալտը»:




























