Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է հանել կալանքը «ՅՈՒԿՕՍ»-ի փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի ունեցվածքի վրայից: Թեեւ Ալեքսանյանի դեմ քրեական գործը դադարեցվել էր դեռ երկու տարի առաջ, սակայն կալանքը դեռ չի հանվել:
Ինչպես գրում է «Նովայա գազետան», ըստ օրենքի եւ տարամաբանության կալանքը վաղուց պետք է հանվեր: 2011թ. դեկտեմբերին Սիմոնովյան շրջանի դատարանը համաձայնվել էր հանել կալանքը, սակայն դատախազությունը բողոքարկել էր: Դատախազության կարծիքով, կալանքը պետք է պահպանվի այլ քրեական գործերի ի հայտ գալու հավանականության համար: Այդ ժամանակ «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին փոխնախագահն արդեն երկու ամիս մահացած էր:
Նշենք, որ 39-ամյա Վասիլի Ալեքսանյանը մահացել էր հոկտեմբերի 3-ին: Մահվան պատճառը հիվանդություններն էին, այդ թվում` ՁԻԱՀ, տուբելկուլյոզ եւ քաղցկեղ: Ալեքսանյանը ձերբակալվել էր 2006թ.: 2008թ. վերջին Սիմոնովյան շրջանի դատարանը ազատ էր արձակել Ալեքսանյանին` 50 մլն ռուբլի գրավով:




























