Չինական DeepSeek տեխնոլոգիական ընկերությունը հանրությանը հասանելի է դարձրել իր նոր լայնածավալ լեզվական մոդելը՝ DeepSeek-V4-ը, WeChat-ում հայտնել է այն մշակողը։
Մոդելը հասանելի է երկու տարբերակով՝ Pro՝ 1.6 տրիլիոն պարամետրերով եւ Flash՝ 284 միլիարդ պարամետրերով։ Այն հիմնված է MoE (Mixture-of-Experts) ճարտարապետության վրա, որը թույլ է տալիս ակտիվացնել համակարգի միայն մի մասը՝ ավելի արդյունավետ աշխատանքի համար։ DeepSeek-V4-ը աջակցում է 1 միլիոն տոկենների համատեքստային պատուհանի (համարժեք է 15-20 վեպի)։ Ընկերությունը հավաստիացրել է, որ մոդելը չինացի մշակողների առաջատարն է՝ համաշխարհային գիտելիքների եւ արտադրողականության առումով։
Հիշեցնենք, որ 2025թ․ հունվարին DeepSeek-ը ցնցել է տեխնոլոգիական համայնքը եւ ֆոնդային շուկաները՝ թողարկելով առաջատար ամերիկյան գործընկերների հետ համեմատելի մոդել՝ մշակման զգալիորեն ցածր ծախսերով։ Չինաստանն ընդհանուր առմամբ արագ աճ է գրանցում արհեստական բանականության ոլորտում. երկրում գեներատիվ արհեստական բանականության օգտագործողների թիվը հասել է 602 միլիոն մարդու, եւ այս բաժինը մինչեւ 2025թ․ կաճի 141.7 տոկոսով։





























