Իրաքում փետրվարի 23-ին կատարված ահաբեկչությունների զոհերի թիվն անընդհատ աճում է: Reuters գործակալությունը նոր տվյալներ է հայտնում` 60 զոհ, վիրավորների թիվը հարյուրների է հասնում:

Ահաբեկչություններն իրագործվել են Բաղդադում եւ իրաքյան այլ քաղաքներում, ընդ որում` հարձակման են ենթարկվել հիմնականում շիական շրջանները:

Հիշեցնենք, ամենալուրջ դեպքը կատարվել է Բաղդադի կենտրոնում` շիական Քարադա թաղամասում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել ոստիկանության անցակետում, որի հետեւանքով զոհվել է 9 մարդ:

Այնուհետեւ Բաղդադի հյուսիսում գտնվող Քադիմիա շրջանում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել էին 6 մարդ, եւս վեցը զոհվել էին մայրաքաղաքի Սարաֆիա շրջանում ոստիկանական անցակետի վրա գրոհայինների հարձակման ժամանակ:

Քադիմիայի առեւտրի կենտրոնում  գլխավոր փողոցում կայանած միանգամից 4 մեքենա է պայթել:

Հաղորդվում է նաեւ Սալախումի, Դիայալա եւ Քիրքուք նահանգներում ռումբերի պայթյունների մասին:

Ահաբեկչական  գործողությունների պատասխանատվությունը դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել: