Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող սիրիացի ապստամբները զենքն ստանում են հարուստ հայրենակցից, որն ապրում է արտասահմանում: Նա հայտնի է Աբու Քութեյբա մականունով եւ Սիրիայի նախագահի հակառակորդն է:

The Independent-ին տված հարցազրույցում Քութեյբան պատմել է, որ արդեն 19 տարի բնակվում է Պարսից ծոցի երկրներից մեկում: Երբ Սիրիայում հակակառավարական ցույցեր են սկսվել, նա սկսել է եռանդուն կերպով զենք գնել արաբական երկրներից եւ ուղարկել սիրիացի ապստամբներին:  Նրա հետ համագործակցում են  լիբանանցի, իրաքցի եւ հորդանանցի  դիլերները:

Աբու Քութեյբան նաեւ այցելել է Լիբանան, որտեղ պատերազմից հետո մեծ քանակությամբ զենք է մնացել, եւ վերադարձել` լավ լրացնելով սիրիական ապստամբների զինանոցը ինքնաձիգներով, զրահաբաճկոններով եւ մարտական այլ պարագաներով, հաղորդում է  «Ռոսբալտը»: