Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի` մարտի 1-ին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքի իրազեկումը:
ՀՀՇ իրազեկումն ի գիտություն է ընդունվել Երեւանի քաղաքապետարանի` թիվ 7 որոշմամբ:
Նշենք, որ ՀԱԿ-ը նախապես որոշել էր հանրահավաք անցկացնել փետրվարի 17-ին, սակայն հետո հետաձգել էր մինչեւ մարտի 1-ը, դա պայմանավորելով եղանակային պայմաններով:




























