Դանիան, որը նախագահում է Եվրամիությունում, ավարտել է խորհրդակցությունները ԵՄ երկրների առաջնորդների հետ Հերման Վան Ռոմպեյի թեկնածության շուրջ: Դանիան առաջարկում է ԵՄ գործող ղեկավարին թողնել երկրորդ ժամկետում, եւ, ըստ ԵՄ դիվանագիտական աղբյուրներից ստացված տվյալների, դանիական նախաձեռնությունը լիակատար աջակցություն է ստացել:
Վան Ռոմպեյն ընտրվել է Եվրամիության նախագահ 2009թ. ամռանը: Նա հաղթել է սուր մրցակցային պայքարում, որին մասնակցում էր նաեւ Թոնի Բլերը:
Վան Ռոմպեյի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է մայիսին, սակայն նա կարող է վերընտրվել եւս մեկ ժամկետով:
Ընտրությունը կայանալու է մարտի 1-ին մեկնարկելիք Եվրամիության գագաթաժողովում:




























