Ռուսաստանցի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն փետրվարի 23-ին ծնկի վիրահատության է ենթարկվել Մյունխենում։
Պլյուշչենկոյի Twitter-ի էջում նշված է, որ վիրահատությունը հաջող է անցել։
Օլիմպիական խաղերի հաղթող, աշխարհի եռակի չեմպիոն եւ Եվրոպայի յոթակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն երկար ժամանակ ցավեր ուներ ծնկի շրջանում, սակայն շարունակում էր մարզումները։
Եվրոպայի առաջնությունում 29-ամյա մարզիկը վնասվածքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը, սակայն չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնությանը։
«Բարեւ բոլորին։ Վիրահատությունն ավարտվել է եւ արդեն լավ եմ զգում ինձ»,- գրել է Պլյուշենկոն իր միկրոբլոգում, հաղորդում է «Комсомольская правда»-ն։




























