Փետրվարի 23-ին Երեւանում կայացավ ծանրամարտի կանանց Հայաստանի առաջնությունը (ֆոտոռեպորտաժ):

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամներից մրցաշարին մասնակցեց միայն Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը։

70 կգ քաշային կարգում Մելինեն պոկում վարժությունում բարձրացրեց 100 կգ, իսկ հրում վարժությունում՝ 120 կգ եւ երկամարտի 220 կգ արդյունքով վստահորեն գրավեց առաջին տեղը։

Ծանրամարտի կանանց Հայաստանի առաջնություն

48 կգ

1. Հերմինե Եղիազարյան

2. Հայկուշ Միրզոյան

53 կգ

1. Մարգարիտա Ղազարյան

2. Լուսինե Գալստյան

3. Արուսիկ Կոստանյան

58 կգ

1. Իզաբելա Յայլյան

2. Ծովինար Հարոյան

3. Շուշան Հակոբյան

63 կգ

1. Ռոզալիա Ավետիսյան

2. Արեւիկ Միրզախանյան

3. Տաթեւ Հակոբյան

69 կգ

1. Սիլվա Ջանոյան

2. Աղավնի Միհրանյան

3. Աղավնի Պողոսյան

75 կգ

1. Մելինե Դալուզյան

2. Արեւիկ Պապիկյան

3. Ֆլորա Եղիազարյան

75+ կգ

1. Նաիրա Հարությունյան

2. Դիանա Բարսեղյան

3. Եփրաքսյա Հովհաննիսյան

Առաջին, երկրորդ եւ երրորդ տեղ գրաված մարզուհիներն արժանացան մեդալների, պատվոգրերի եւ դրամական պարգեւների (առաջին տեղ՝ 30 հազար դրամ, երկրորդ տեղ՝ 20 հազար դրամ, երրորդ տեղ՝ 15 հազար դրամ)։

Տղամարդկանց առաջնությունում հանդես եկան 56 կգ քաշայինները:

56 կգ

1 . Գեւորգ Սարիբեկյան - 205 կգ (երկամարտ)

2. Դավիթ Գասպարյան - 197 կգ

3. Համազասպ Զաքարյան - 195 կգ

Փետրվարի 24-ին եւ 25-ին կշարունակվեն տղամարդկանց մրցումները։

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի