Մաշտոցի այգում բողոքի ակցիաներ իրականացնող բնապահպանները թող անճաշակ «նարեկիզմի» դեմ պայքարեն: Այս մասին, այսօր` փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիման ժամանակ հայտարարեց հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանը, հավելելով. «Հանրապետության հրապարակի հեւտեւի մասում քայլելու տեղ չկա, իրար վրա շենքեր են գոյանում» (ֆոտոռեպորտաժ):

«Ես լավ բան չհասկացա, նրանք դեմ էին, որ էդ քանդեին, թող մարդիկ երկու տարի աշխատեն, ես Տարոնի վրա վստահ եմ, նա այնքան ազնիվ մարդ է, որ վատ բան էս քաղաքի համար անել չի կարող»,- ասաց նա:

Հախվերդյանի խոսքով, ինքը որեւէ բան չի ստորագրել, պարզապես գնացել է քաղաքապետարանի մոտ՝ մասնակցելու բնապահպանների ակցիային, իսկ Մաշտոցի այգի գնացել է ուղղակի, հաճախ է այդտեղ գնում եւ գերաջուր խմում:

Երգահանը նշեց, որ այնտեղ ոչ մի կանաչ չկա, դա աղբանոցի վերածված տեղ է, իսկ կրպակները քանդելու են մեկ-երկու տարի հետո:

Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի