Թուրքիային սահմանակից Սիրիայի Ռասուլայնի շրջանում PKK-ի մոտ 400 կողմնակիցներ շրջապատել են  տեղի ոստիկանատունը եւ պահանջել ազատ արձակել ձերբակալված PKK-ի 3 զինյալներին։

Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ՝ սիրիացի ոստիկանները հրաժարվել են կատարել ցուցարարների պահանջը, որից հետո ցուցարարները գրոհել են ոստիկանատունը։ Նշվում է, որ բախումը տեւել է մոտ 1 ժամ, որի ընթացքում վիրավորվել են մի քանի ցուցարարներ։

Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Ուրֆա նահանգի Ջեյլանփնարի շրջանում լսվել է կրակոցների ձայները, որը բնակիչների մեջ խուճապի առիթ է դարձել։