Նախնական տեղեկություններով, Եգիպտոսում իսլամիստները ստացել են ձայների մեծամասնություն Խորհրդատվական խորհրդում` խորհրդարանի վերին պալատում:

«Ազատություն եւ արդարություն կուսակցությունը»` «Մուսուլման եղբայրների» քաղաքական թեւը, 106 տեղ է զբաղեցրել Եգիպտոսի խորհրդարանի վերին պալատում: «Ան-Նուր» սալաֆիական կուսակցությունը 37 պատգամավորական մանդատ է ստացել:

Խորհրդատվական խորհրդում քվեարկությունը մի քանի փուլով էր անցկացվում եւ ավարտվել փետրվարի 22-ին: Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 25-ին:

Եգիպտոսի վերին պալատում կա 270 պատգամավոր: Ի տարբերություն Ազգային ժողովի` Խորհրդատվական խորհուրդը չունի օրենսդիր մարմնի լիազորություններ:

Նոր սահմանադրության հաստատման նպատակով հանրաքվեի անցկացումից հետո, հունիսի վերջին դրա հիման վրա նոր նախագահի ընտրություններ կկազմակերպվեն, գրում է «ՌԻԱ Նովոստին»: