«Սիրիական ազատագրական բանակի» գրոհայինների համար զենքը ոչ պաշտոնապես առաքվում է Լիբանանից, Իրաքից եւ Թուրքիայից: Առաքվում են ավտոմատներ գնդացիրներ, դիպուկահար հրացաններ, ձեռքի հակատանկային նռնականետեր, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին պատմել է ռուսական հատուկ ծառայությունների աղբյուրը:
Ռազմական փորձագետ, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Սաժինի կարծիքով, «Սիրիայում այժմ իրադարձությունների սցենար է իրականացվում, որը վաղուց մշակվել է Միացյալ նահանգների եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների կողմից, առաջին հերթին` Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի, նաեւ Պասից ծոցի արաբական միապետական երկրների կողմից»:
Ռազմական փորձագետը կարծում է, որ սցենարը մշակվել է հաշվի առնելով ՄԱԿ-ի ԱԽ-ում անհրաժեշտ բանաձեւի բացակայության հնարավորությունը, եւ այժմ ՆԱՏՕ-ն ու տարածաշրջանի երկրները փաստացի չհայտարարված ռազմական միջամտություն են իրականացնում Սիրիայի ներքին գործերին:
Նրա տեղեկություններով, Թուրքիայում սիրիացի ներգաղթյալների եւ դասալիքների կազմից ռազմական մարմին է ստեղծվում` Գերագույն հեղափոխական խորհուրդ:




























