2011 թվականին Հայաստանում գրանցվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվի էական աճ` 410 դեպք կամ 7,6% (5802 – 5392): Այս մասին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն, այսօր` փետրվարի 24-ին, Հայաստանի գլխավոր դատախազության ընդլայնված նիստում:
Ըստ նրա` Երեւանում նույնպես գրանցվել է այդ տեսակի հանցագործությունների թվի աճ` 302 դեպք կամ 9,8% (3381 – 3079):
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հանցագործությունների աճին զուգահեռ գրանցվել է նաեւ բացահայտումների մակարդակի աճ 3,2%-ով` կազմելով 74,2%` նախորդ տարվա 71%-ի փոխարեն: Երեւանում բացահայտման մակարդակը 2010 թվականի 63,6%-ի փոխարեն կազմել է 68,4% :
Նախորդ տարի հանրապետության տարածքում անձնական գույքը հափշտակելու գրանցված դեպքերի թիվն ավելացել է 487-ով (5114 – 4627):
2011 թվականին բնակարանային կողոպուտների 901 դեպքերից 430-ը բացահայտվել են: Բացահայտման մակարդակը կազմել է 47,7% ` 2010 թվականի 52,2%-ի փոխարեն: Հափշտակությունների 106 դեպքերից 72-ը բացահայտվել են (67,9%):




























