Այսօր` փետրվարի 24-ին, ժամը 10.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է` խոչընդոտելով երթեւեկությանը:

Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը, «Ախուրյանի ՃՇՇ»-ի եւ մարզային ՃՈ աշխատակիցները:

Տեղում պարզվել է, որ Քեթի գյուղի մոտ Վրաստանի քաղաքացի Ջեբաշվիլիին պատկանող «Վոլվո» մակնիշի OHO 975 համարանիշով ավտոմեքենան մերկասառույցի հետեւանքով սահել եւ փակել է ճանապարհը` առաջացնելով խցանում. տուժածներ չկան:

«Ախուրյանի ՃՇՇ»-ի աշխատակիցների օգնությամբ բացվել է ժամանակավոր ճանապարհ. երթեւեկությունը վերականգնվել է մարդատար ավտոմեքենաների համար: