«Ինգո Արմենիա» ընկերությունն այսօր` փետրվարի 24-ին տարածել է հաղորդագրություն, որով հաստատել է մեկ այլ ապահովագրական ընկերության` «Կասկադ ինշուրանսի» հետ միավորման մտադրությունը:
Հաղորդագրության մեջ նշված է. «Միավորման նպատակն է Հայաստանի ապահովագրական ոլորտում ստեղծել առավել մեծ, ֆինանսապես հզոր եւ կայուն ընկերություն: Միավորման արդյունքում վերակազմավորված ընկերությունը կունենա աննախադեպ լայն ու բարելավված սպասարկումով գործակալական ցանց, բարձր որակավորում ունեցող, փորձառու ապահովագրական մասնագետների հմուտ թիմ եւ կոնսոլիդացված ֆինանսական կայուն հիմք:
Միավորման գործընթացը սկսված է եւ ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի: Գործարքի ընթացքը լրացուցիչ կլուսաբանվի սպասվող զարգացումներին համապատասխան»:
Այս գործարքն ուշագրավ է նրանով, որ կայանալու դեպքում կփոխվի ապահովագրական շուկայի լիդերը: Այսինքն` «Ինգո Արմենիայի» եւ «Կասկադ ինշուրանսի» համատեղ ակտիվները կգերազանցեն «Ռոսգոսստրախ Արմենիայի» ակտիվներին:




























