Բելգրադն ու Պրիշտինան ԵՄ-ի օժանդակությամբ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել Կոսովոյի կարգավիճակի հարցի շուրջ:
Բրյուսելում կնքված պայմանագրի համաձայն, Սերբիան չի ճանաչում իրենից անջատված պետության ինքնուրույնությունը, սակայն ընդունում է, որ այն իրավունք ունի հանդես գալու Բալկանների տարածաշրջանային կազմակերպություններում: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են վիճելի սահմանի համատեղ պահպանման շուրջ: Համաձայնությունը կայացվել է բանակցություններից երկու օր անց, գրում է «Ռոսիսկայա գազետա»-ն:
Կոսովոյի անկախության ճանաչման դրույթը չի ներառվել պայմանագրի մեջ` թեեւ Պրիշտինի ներկայացուցիչների պնդումներին:
Հիշեցնենք, որ սա առաջին դիվանագիտական պայմանավորվածությունն է, որ կողմերը ձեռք են բերել 2008-ից հետո, երբ Կոսովոն միակողմանի կարգով հռչակել է իր անկախությունը եւ դուրս եկել Սերբիայի կազմից: Կոսովոյի ինքնիշխանությունը ճանաչել է 88 պետություն:




























