Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, փետրվարի 22-ին, հանդիպում է ունեցավ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ եւ քննարկել հայ-հունական հարաբերությունները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջեւ առկա համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի եւ Հունաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգացել է ռազմական կրթության, սպայակազմի վերապատրաստության, խաղաղապահության, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության եւ այլ բնագավառներում:
ՀՀ դեսպան Ղալաչյանի եւ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Ավրամոպուլոսի հանդիպումն անցել է ջերմ, բարեկամական մթնոլորտում:




























