Երուսաղեմի Տաճարի բլուրում հարյուրավոր պաղեստինցիներ քարեր են նետել իսրայելցի ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան հատուկ միջոցներ են կիրառվել ցույցերը ցրելու համար, այդ թվում շոկային նռնակներ:
Մի քանի ոստիկաններ վիրավորվել են, պաղեստինցիների մի մասը պատսպարվել է եկեղեցում: Անկարգությունների պատճառը դեռ ստույգ հայտնի չէ, բայց դա կարող է լինել «Խեվրոնի կոտորածի» տարելիցը` 1994 թվականի իրադարձությունները, երբ իսրայելցի ահաբեկիչ Բարուխ Գոլդշտեյնը կրակ է բացել անզեն պաղեստինցիների վրա, ովքեր աղոթում էին տեղական մզկիթում, հաղորդում է «Արգումենտ.ռու»-ն:




























