Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ 2012թ-ի հունվար ամսվա աղբահանության վճարները մինչեւ 2012թ-ի մարտի 1-ը չվճարելու դեպքում կհաշվարկվի տույժ՝ չկատարած պարտավորությունների յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար` 0.15% չափով:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խնդրվում է տույժերից խուսափելու համար վճարումները կատարել օրենքով սահմանված ժամկետներում:




























