Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնը պնդում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խախտելով ՀՀ օրենդրության պահանջները, ՀՀԿ օգտին քարոզչություն է իրականացրել օգտագործելով հսկայական պետական միջոցներ, այսինքն, ծառայողական (պաշտոնեական) իր դիրքն օգտագործել է հօգուտ կուսակցական շահերի:

Ըստ կազմակերպության ղեկավար Ռուբեն Թորոսյանի, որպես հետեւանք, խախտվել է ՀՀ քաղաքացու հավասար ընտրական իրավունքը, եւ կազմակերպությունը այսօր` փետրվարի 27-ին բողոք է ներկայացրել ԿԸՀ:

Մասնավորապես նշվում է, որ փետրվարի 25-ին Արարատի մարզում կառավարության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ ՀՀԿ- ն իշխող կուսակցություն է, ԱԺ- ում մեծամասնություն են կազմում, կոալիցիոն գործընկերների հետ ձեւավորել են կառավարություն, ինչը նշանակում է, որ պարտավոր են իրենց ընտրողներին ներկայացնել նախորդ հինգ տարիներին կատարված աշխատանքերը։

Հայաստանի վարչապետին հանդիպմանը ուղեկցել են Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչներ: