Արտակարգ իրավիճակների նախարարությունում, այսօր` փետրվարի 27-ին, տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԱԻՆ հակակարկտային ծառայության կատարած աշխատանքները եւ դրա զարգացման տեսլականը։
ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ամեն տարի կարկուտը մեծ վնաս է հասցնում մեր երկրի գյուղատնտեսությանը։ Այսօր Հայաստանի տարածքում տեղադրված է 119 հակակարկտային կայան, որոնց պաշտպանության տակ է գտնվում գյուղատնտեսական տարածքների միայն մի փոքր մասը։ Ներկայացվեցին կարկտային ամպերի ձեւավորման գործընթացը եւ հակակարկտային պայքարի կիրառվող մեթոդները։
Նախարար Երիցյանը հանձնարարել է հրավիրելով գիտնականների եւ ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների` քննարկել, թե կարկտի դեմ պայքարի որ մեթոդն է առավել արդյունավետ Հայաստանի համար եւ ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել` կարկտի հասցրած վնասներն առավելագույնս նվազեցնելու համար։




























