Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` փետրվարի 27-ին, Գարեգին Բ Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն: Հայրենասեր ու ազգանվեր, ինչպես նաեւ գիտական, գրական ու հրապարակախոսական գործունեության համար Հայ առաքելական սուրբ Եկեղեցու  «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան են ստացել պատմաբան Էմմա Կոստանդյանը եւ նյարդաբան ակադեմիկոս Սուրեն Զոհրաբյանը:

Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել Տ. Սիփան աբեղա Գեւորգյանը: Այնուհետեւ մեծարյալների կյանքն ու գործունեությանն անդրադարձան ՀՀ Գիտության Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ դոկտոր-պրոֆեսոր Ալբերտ Խառատյանը եւ Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն պրոֆեսոր Յուրի Թունյանը:

Կոնդակների ընթերցումից հետո, Գարեգին Բ-ն մեծանուն գործիչներին է հանձնել Հայ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» շքանշանները: