Թերթը գրում է, որ փետրվարի 28-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող 004 մասնագիտական խորհրդի նիստում պետք է կայանա ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը, որը, ըստ պատմաբան Գեւորգ Յազճյանի, լինելու է ռուսաց լեզվով:

«Եթե դա տեղի ունենա, ապա նույն պահից ես կհրաժարվեմ նույն` 004 մասնագիտական խորհրդի կողմից` տասը տարի առաջ ինձ շնորհած պատմական գիտությունների թեկնածուի աստիճանից և հավաստող փաստաթուղթը կշպրտեմ նրանց երեսին»,-ասում է Յազճյանը:

Հայկ Դեմոյանը «Երկիր»-ի հետ զրույցում նշեց, որ Յազճյանի ասածն ապատեղեկատվություն է: «Ճիշտ է, աշխատանքը ռուսերենով է, քանի որ դա չի արգելվում օրենքով, սակայն գրագրությունը հայերենով է եւ վաղն էլ միայն հայերեն է հնչելու»,-ասել է Դեմոյանը` հավելելով, որ իրականում նման քայլով վերջինս ցանկանում է հարվածի տակ դնել թանգարանի հաջող աշխատանքը. «Յազճյանը ընդհանրապես կապ չունի գիտության հետ, քանի որ գիտնականը չի կարոդ գիտությունը համատեղել քաբաբանոցի հետ, իսկ Յազճյանն իր գյուղում քաբաբանոց ունի»,- գրում է «Երկիր»-ը: