Լույս է տեսել «Դատական ակտերի հարկադիր կատարման պետական եւ մասնավոր համակարգերում արդի խնդիրներն եւ զարգացման հեռանկարները» խորագրով երկլեզու (ռուսերեն, անգլերեն) գիտագործնական ժողովածուն:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս ամփոփում է 2011 թվականի հոկտեմբերի 11-12ը Ծաղկաձորում անցկացված նույն թեմայով միջազգային համաժողովի արդյունքները` ելույթներ, առաջարկներ:

Համաժողովի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի եւ 16 երկրների՝ Բելգիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Բելառուսի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Իսրայելի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Շվեդիայի, Ուկրաինայի, ինչպես նաեւ ԼՂՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների պատվիրակություններ: