Ոստիկանության ծառայողները, փետրվարի 28-ի կեսգիշերին, Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բենզալցակայանի մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով, մի տաքսի ծառայության «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 41-ամյա Գեւորգ Խ.-ին, 24-ամյա Էդիկ Հ.-ին եւ 23-ամյա Վրույր Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 135 գրամ կանեփանման զանգված:

Պարզվել է, որ թմրամիջոցը պատկանում է Էդիկ Հ.-ին:

Կատարվում է հետաքննություն: