ՕԵԿ-ի անդամ, գործարար Միսակ Սարգսյանը չի հեռացել կուսակցությունից: Այս մասին NEWS.am-թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց ինքը՝ Միսակ Սարգսյանը, հավելելով, որ մամուլում կուսակցությունից դուրս գալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Ես հիասթափված չեմ, եւ չեմ էլ եղել, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից։ Պարոն Բաղդասարյանին համարում եմ պարկեշտ եւ բանիմաց քաղաքական գործիչ, ով քիչ բան չի արել մեր երկրի զարգացման համար։ Նրան համարում եմ իմ ավագ ընկերը եւ մեր հարաբերությունները շարունակում են մնալ ջերմ եւ ընկերական։ Ես շարունակում եմ մնալ ՕԵԿ շարքերում, ուղղակի առողջական խնդիրներից ելնելով եւ ժամանակի սղության պատճառով ներկա պահին չեմ կարողանում զբաղվել ակտիվ կուսակցական գործունեությամբ»,- հայտարարեց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ մամուլում, այսօր` փետրվարի 29-ին, նշվել է, որ «Մազդա» եւ «Սուզուկի» մեքենաներ Հայաստան ներկրող ընկերությունների սեփականատեր, ՕԵԿ անդամ Միսակ Սարգսյանը լքել է ՕԵԿ շարքերը, եւ հիասթափված է Արթուր Բաղդասարյանից:




























