Հայաստանի երիտասարդական հիմնադրամում փետրվարի 29-ին տեղի է ունեցել Հայկյան մրցանակաբաշխությունը եւ մրցանակներ են հանձնվել 2011թ. երիտասարդական տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսեւորած երիտասարդական եւ ուսանողական կառույցներին։ NEWS.am-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնեցին, որ «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» ճանաչվեց ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հ/կ-ի «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի´ք» ծրագիրը, «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր»` Կրթության եւ գիտության նախարարության «Բոլոնիան 2010-ից հետո ուսանողական միջազգային ամառային դպրոց» ծրագիրը,«Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց» համարվեց «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամը, «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ»` «Միասին»երիտասարդական շարժման «Շնորհավոր, սիրելի´ մայրեր» նախագիծը:
«Լավագույն երիտասարդական հաղորդում» անվանակարգում հաղթեց «Ազատություն՚ ռադիոկայանի» Մաքսլիբերթի երիտասարդական ծրագիրը ե այլն:
Շնորհավորելով մրցանակակիրներին՝ Հայաստանի վարչապետ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ մրցանակները հզոր եռանդ են հաղորդելու երիտասարդներին իրենց հետագա աշխատանքներին։




























