ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն, այսօր` փետրվարի 29-ին, ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման գծով տեղակալ Հուսեին Դիրիոզի գլխավորած պատվիրակությանը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը երկուստեք իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքի վերաբերյալ:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ուղղություններից մեկն է եւ կարեւորել է Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը ԱԳԳԾ-ի շրջանակներում: 

Կողմերը քննարկել են պաշտպանության եւ ճգնաժամերի կառավարման ոլորտներում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի: