Տավուշի մարզում, այսօր` փետրվարի 29-ին, ժամը 17:10-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել: Ինչպես NEWS.am-ին հայտնում է Տավուշի մարզի թղթակիցը, Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում մեքենա է այրվում:

Ահազանգն ստանալուն պես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ Դիլիջանի հրշեջ փրկարարական ջոկատից: Սակայն մինչ հրշեջների ժամանումը, հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Երեւան քաղաքի բնաչուհի Ալվարդ Ամիրխանյանի վարած «Մերսեդես» մակնիշի 59 SV 555 համարանիշի մեքենայի առաջամասը: Հրդեհը բռնկվել է մեքենայի շարժիչում: Տուժածներ չկան: