Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանն, այսօր` փետրվարի 29-ին, ընդունել է Պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման հարցերով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Հուսեյին Դիրիոզին եւ քննարկել Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք դրական են գնահատել կողմերի գործընկերային հարաբերությունները` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի շրջանակներում եւ կարեւորել 2011թ. նոյեմբերին հաստատված ԱԳԳԾ նոր փուլի իրագործումը:

Դեսպան Դիրիոզը Դաշինքի անունից երախտագիտություն է հայտնել Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին հայկական զորախմբի բարձր մասնագիտական որակով մասնակցության հետ կապված: