Հայաստանի քրեական օրենսգրքի 179-րդ (յուրացնելը կամ վատնելը), 188-րդ (ապօրինի ձեռնարկատիրությունը), 205-րդ (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը), 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների հատկանիշներով դատարան ուղարկված եւ դատաքննության փուլում գտնվող 11 քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1 մլրդ 613 մլն 574 հազար 831 դրամ, որից նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 71 մլն 953 հազար 565 դրամ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի Գլխավոր դատախազությունից: Նրանց փոխանցմամբ` հիշյալ քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 16 անձանց:
Մասնավորապես, քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ձեռնարկատիրություն) մեղադրվող Ա. Հակոբյանի կողմից կատարված հանցագործության հետեւանքով պետությանը պատճառվել է 11 մլն 8 հազար 684 դրամի վնաս, որը չի վերականգնվել:
Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Ս. Մարգարյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառվել է 745 մլն 225 հազար դրամի վնաս, որը չի վերականգնվել:
Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Վ. Նազարյանի եւ 38-205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Հ. Նազարյանի կողմից կատարված հանցագործություններով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 6 165 230 դրամ, քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Գ. Գեւորգյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի չափը` 9 529 738 դրամ, որից չի վերականգնվել 3 մլն 759 հազար 901 դրամը, 205-րդ եւ 215-րդ հոդվածների 1-ին (Մաքսանենգություն) մասերով մեղադրվող Ա. Առաքելյանի կողմից կատարված հանցագործության հետեւանքով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 27 մլն 924 հազար 120 դրամ, որից վերականգնվել է 10 մլն 770 հազար 227 դրամ:
Վերջին երեք գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 47 մլն 378 հազար 989 դրամ, որից նախաքննությամբ վերականգնվել է 20 մլն 299 հազար 965 դրամ, իսկ 27 մլն 079 հազար 024 դրամի չափով չի վերականգնվել:
Բացի այդ, Քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելը), 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով (Կեղծ ձեռնարկատիրությանն օժանդակելը), 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելը), 38-206-րդ հոդվածի 1-ին մասով (Քաղաքացու կողմից հարկ վճարելուց խուսափելուն օժանդակելը) եւ 214-րդ հոդվածի 1-ին մասով (Առեւտրային եւ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) մեղադրվող Ա. Մարությանի, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Թ. Օգանովայի, Պ. Հովհաննիսյանի, Ա. Հակոբյանի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրվող Ա. Զախարյանի կողմից կատարված հանցագործություններով պետությանը պատճառվել է 605 մլն 704 հազար 445 դրամ, որից մինչդատական վարույթում պետական բյուջե վերականգնվել է 10 մլն դրամ:
Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք) մեղադրվող Ա. Սարգսյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառվել է 7 մլն 737 հազար 460 դրամի վնաս, որը չի վերականգնվել:
Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Գ. Հարությունյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառվել է 65 մլն 395 հազար 53 դրամի վնաս, որը չի վերականգնվել:
Վերջին երեք քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 678 մլն 836 հազար 958 դրամ:




























